«ԱՄՆ-ն ընդունել է Իրանի խնդրանքը՝ բանակցությունների վայրը տեղափոխելու վերաբերյալ»․ #Axios

Թրամփի վարչակազմն ընդունել է Թեհրանի խնդրանքը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ դրանք տեղի կունենան ուրբաթ օրը Օմանում, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով արաբական աղբյուրին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում բանակցություններ են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք տարածաշրջանի արաբական և մուսուլմանական երկրների ներկայացուցիչները կմիանան Օմանում կայանալիք հանդիպմանը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Իրանը պահանջել է փոխել ուրբաթ կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրը և ձևաչափը՝ ցանկանալով, որ դրանք տեղափոխվեն Օման։
Լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը՝ երկրների միջև շարունակվող լարվածության ֆոնին։

«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
1217:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
6116:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
5516:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
8115:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
16714:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9713:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10412:00