ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ անվտանգության իրավիճակի սրման և տեղաշարժի ու կապի լայնածավալ սահմանափակումների պատճառով։ Իրանում ԱՄՆ (վիրտուալ) դեսպանատան հայտարարության համաձայն՝ քաղաքացիները միայն ԱՄՆ անձնագիր ունենալու պատճառով կարող են ձերբակալվել։ Դեսպանատունը նաև զգուշացրել է ինտերնետի հնարավոր խափանումների և չվերթների չեղարկումների մասին։
«Եթե չեք կարողանում հեռանալ, փնտրեք անվտանգ տեղ ձեր տանը կամ անվտանգ շենքում։ Պահեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ իշխանությունները որպես հնարավոր ելքի ուղիներ նշել են Հայաստանով կամ Թուրքիայով անցնող ցամաքային երթուղիները։
ԱՄՆ-ն և Իրանը այսօր Օմանում բանակցություններ կանցկացնեն՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
5515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
15114:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9113:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10112:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9411:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10211:06