«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հին օրերի...», «Տանգոյից...» Ա. Մկրտչյանի կոլեգաները պրեմիերաներից հետո հավաքվում էին, կարծիք ասում՝ գովում, քլնգում, վիճում... «իրար միս ուտում»:
Երեխա էի, բայց լավ եմ հիշում:
Դա ավանդույթ էր և մշակույթ: Չկային «կարմիր գորգեր», ֆոտոսեսիաներ.... Կար անկեղծություն: Անկեղծությունը օգնում էր լավ կինո ստեղծել:
Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց: Առաջին պլան դուրս եկավ գլամուրը, իրար «սուտ գովալը»: «Լայքը» ոչ միայն Ֆեյսբուքում, այլ նաև կյանքում:
Մենք որպես ստեղծագործող դարձանք ավելի ինքնասիրահարված, իսկ մեր ստեղծածն ավելի «մանր» ու կեղծ:
Հատուկ այս գրառումն անում եմ իմ օրինակի վրա: Երեկ ես լսեցի շատ հիասքանչ խոսքեր: Բայց արդեն հասուն եմ և ունեմ փորձ հասկանալու համար և արած գործի լավը և վատը, ստացվածը և չստացվածը, կեղծը և իսկականը:
Կեղծիքը տարավ մեզ այն կետին, երբ արվեստագետները հավատացած են իրենց բացառիկ լինելու քաղցր հեքիաթին, իսկ քաղաքական գործիչները՝ միֆին, որ արդեն գրեթե հաղթել են:
Իսկ իրականությունը այլ է և միշտ կլինի այլ, քանի դեռ կեղծիքը կլինի մեզ և մեր արածը բնութագրող միակ շարժիչ ուժը:
Խեղդեք ձեր «էգոն» և մի խուսափեք մարդկանցից, ովքեր ասում են այն, ինչ չեն ուզում լսել ձեր ինքնասիրահար ականջները՝ լինեք դուք ռեժիսոր, դերասան, քաղաքական գործիչ կամ երգիչ: Դա հաջողության հասնելու ոչ միակ, բայց կարևոր բաղադրիչներից մեկն է»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12