«Հայաստանն ու ՀԱՊԿ-ն կարող են փոխզիջումային լուծումներ գտնել»․ Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ն կարող են համատեղ փոխզիջումային լուծումներ գտնել այն խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք առաջացել են Երևանի և ռազմական դաշինքի միջև։
ՌԴ դեսպանը «Россия-24»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցության հարցում, նշել է, որ վերջին օրերին եղել են ղեկավարության ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններ, մասնավորապես այն մասին, որ սառեցված կարգավիճակը չի փոխվելու։
«Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը, ապա մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ Ինչ վերաբերում է սառեցման ձևաչափին, ապա այն նախատեսված չէ կազմակերպության պայմանագրաիրավական բազայում։ Մեր համոզմամբ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման այլընտրանքային, հուսալի մեխանիզմ գոյություն չունի։ Իսկ այն խնդիրների մասով, որոնք առաջացել են ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության շրջանակում, կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք համատեղ ՀԱՊԿ մասնակիցների շրջանակում՝ գործընկերային մթնոլորտում լուծումներ, այդ թվում՝ փոխզիջումներ գտնել կուտակված խնդիրների շուրջ»,- եզրափակել է ռուս դիվանագետը։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
5515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
15114:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9113:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10112:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9411:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10211:06