Կիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով

Կիևում պայթյուններ են որոտացել օդային հարձակման մասին նախազգուշացումից հետո, հաղորդում է Strana-ն։
Ըստ հասարակական մոնիթորինգային խմբերի՝ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման։
Ավելի վաղ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Կիևի բնակիչներին զգուշացրել էր առաջիկա «շատ դժվար» օրերի մասին։ Քաղաքում սպասվում են ուժեղ ցրտեր, հատկապես գիշերը։ Ուկրաինայի էլեկտրացանցում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի պատճառով երկրի մեծ մասում շարունակվում են արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումները։ Քաղաքապետը վստահեցրել է, որ քաղաքային ծառայություններն անում են հնարավոր ամեն ինչ «Կիևին աջակցելու համար»։
Նախորդ օրը Ուկրաինայի ատոմակայաններն ստիպված էին կրճատել բոլոր ատոմակայանների հզորությունը՝ ռուսական զորքերի զանգվածային հարվածից հետո։ «Ուկրէներգո»-ն զգուշացրել է, որ էլեկտրացանցում էլեկտրաէներգիայի պակասը զգալիորեն մեծացել է։
Էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալի խոսքով՝ հարված է հասցվել «էլեկտրացանցի ողնաշարին»՝ ենթակայաններին և 750 կՎ և 330 կՎ օդային գծերին։ Էլեկտրացանցում վատթարացող իրավիճակը սպառնում է միջուկային անվտանգությանը, ընդգծել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա կոչ է արել «առավելագույն ռազմական զսպվածության»։

Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
022:12
Մոսկվայում որդին սպանել է հորը
21716:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14915:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
31610:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
49009:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
16809:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
253Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
608Երեկ, 13:05