Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել Վենսին

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։
Նամակում նշվում է․ «Արևմտյան ադրբեջանցիները տարածքային պահանջներ չեն ներկայացնում: Նրանց նպատակն է ոչ թե սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, այլ խաղաղության և արժանապատվության պայմաններում իրացնել մարդու՝ հայրենի վայրեր վերադառնալու հիմնարար իրավունքը։ Մենք կանգնած ենք պատմական խաչմերուկում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված համատեղ հռչակագիրը հույսի շող էր։ Մենք լիովին աջակցում ենք նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տասնամյակների տարաձայնությունները առևտրի, անվտանգության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայով փոխարինելու ընդհանուր տեսլականին:
Պարոն փոխնախագահ, խնդրում ենք Ձեր աջակցությունը 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգության պահպանման գործում:
Ձեր աջակցությունն արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիք խաղաղ վերադարձին և Հայաստանում ադրբեջանցի ժողովրդին պատկանող ավերված կրոնական և մշակութային վայրերի վերականգնմանը կարող է կարևոր քայլ լինել ճիշտ ուղղությամբ:
Ավելին, մենք համոզված ենք, որ Հայաստանում իրենց նախնիների հողերից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է լուծվի իրական և համապարփակ խաղաղ միջոցներով: Չնայած Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղ վերադարձի վերաբերյալ կառուցողական երկխոսության կոչերին, այդ կոչերը մնացել են անպատասխան: Արդար և կայուն խաղաղությունը պետք է ներառի այս համայնքի վերադարձը իրենց նախնիների տներ՝ խաղաղության և անվտանգության պայմաններում։
Ձեր առաջնորդությունն ու բարոյական ազնվությունը կարող են ապահովել, որ «2025 թվականի խաղաղությունը» դառնա կայուն իրականություն Կովկասի յուրաքանչյուր ընտանիքի համար»։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06