«Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտահոգված են Մոսկվայից բխող սպառնալիքով». Ֆինլանդիայի նախագահ

Հարավային Կովկասում «մտահոգված են Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանից եկող սպառնալիքով»,- Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբն այս մասին հայտարարել է Foreign Affairs-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա սպառնալիք է տեսնում Մոսկվայից Ֆինլանդիայի կամ ՆԱՏՕ-ի այլ երկրների դեմ Ուկրաինայի պատերազմից հետո։
«Որքան շատ եմ խոսում Հարավային Կովկասի իմ ընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի իմ ընկերների հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ նրանք մեզնից ավելի մտահոգված են:
Կարևոր է հիշել, որ Ռուսաստանը չպետք է և, անշուշտ, չի փորձարկի 5-րդ հոդվածը՝ ո՛չ Ֆինլանդիայում, ո՛չ էլ որևէ այլ վայրում։ Մենք արդեն տեսել ենք Ռուսաստանի հիմնարար ռազմական ձախողումն Ուկրաինայում։ Հետևաբար, այն սցենարը, որի դեպքում Մոսկվան որոշում է փորձարկել 5-րդ հոդվածը, ես լրջորեն չեմ դիտարկում»,- հավելել է Ստաբը։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06