«Թույլ չեմ տա բացել կամուրջը, մինչև ԱՄՆ-ն լիարժեք փոխհատուցում չստանա»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Կանադայի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև Գորդի Հոուի անվան միջազգային կամրջի բացումը: «Ես թույլ չեմ տա բացել այս կամուրջը, մինչև ԱՄՆ-ն լիարժեք փոխհատուցում չստանա այն ամենի համար, ինչ մենք տվել ենք նրանց, ինչպես նաև մինչև Կանադան չսկսի ԱՄՆ-ին վերաբերվել հարգանքով, որին մենք արժանի ենք: Հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք տրամադրել ենք նրանց, մեզ պետք է պատկանի այդ ակտիվի (սեփականության իրավունքներ - խմբ․) առնվազն կեսը։ Եկամուտները, որոնք (Կանադան - խմբ.) կստանա ԱՄՆ շուկայից, աստղաբաշխական կլինեն»,- գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ խնդրի մեղավորն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման է, քանի որ նա «հիմարաբար հրաժարվել է սեփականության իրավունքներից, որպեսզի նրանք կարողանան շրջանցել օրենքը... և չօգտագործեն որևէ ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ մեր պողպատը»։
Բարաք Օբամայի օրոք հաստատված այս նախագիծը գտնվում է վերջին փուլում։

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06