Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի առաջին հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցի արտահանող ընկերությունը՝ «ULAQ Global»-ը, համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ՝ ընդլայնելով իր ներկայությունը միջազգային շուկայում։
Ռիադում անցկացված «World Defense Show 2026» ցուցահանդեսի շրջանակում «ULAQ Global Autonomous Systems»-ը և Սաուդյան Արաբիայի «SAMI Autonomous Company»-ն համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցների համատեղ նախագծում, մշակում, արտադրություն, համակարգերի ինտեգրում և տեխնիկական սպասարկում։
Համաձայնագիրը նախատեսում է նաև տեխնոլոգիաների փոխանցում և տեղական արտադրության կազմակերպում Սաուդյան Արաբիայում։ Սա տվյալ ոլորտում երկու երկրների միջև ստորագրված առաջին նման համաձայնագիրն է և համահունչ է Սաուդյան Արաբիայի «Vision 2030» ծրագրին, որի նպատակն է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։
«ULAQ Global»-ի տնօրենների խորհրդի անդամ Քերեմ Քալաֆաթօղլուն նշել է, որ համագործակցությունը կարևոր քայլ է ինչպես ընկերության, այնպես էլ Թուրքիայի ռազմարդյունաբերության համար։ Նրա խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև Եվրոպայում և ԱՄՆ-ում ընդլայնել իր գործունեությունը և հեռակառավարվող ծովային փոխադրամիջոցներ արտահանել համաշխարհային շուկա։
Քալաֆաթօղլուն նաև հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են նոր և ավելի լայնածավալ ծրագրերի վերաբերյալ հայտարարություններ։

«Մենք մեր խնդիրները կլուծենք Ռուսաստանի հետ՝ առանց խառնակիչների»․ Մանուել Մանուկյան
614:30
«Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»․ Ավետիս Առաքելյան (տեսանյութ)
4213:42
«Պաշտոնյաների մի ստվար հատվածը գերի է այս իշխանություններին»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4213:36
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ համակարգմամբ»․ Թուրքիայի ԱԳՆ
7213:29
«Դրսից պահում են Ն․Փ-ին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ»․ Անդրանիկ Թևանյան
5812:00
Ռուբիոն Հորդանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
11011:26
«Ամենացավալին այն է, որ մարդիկ զրկվել են իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից»․ Գագիկ Ծառուկյան
5310:54
«Թրամփի նախանձը Սուլեյմանիի ռազմական տաղանդի նկատմամբ՝ հանգիստ չի տալիս»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
6210:42