«ԱՄՆ-ն ու Իրանը պատրաստ են փոխզիջումների միջուկային համաձայնագրի շուրջ»․ Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը, կարծես թե, պատրաստ են փոխզիջումների գնալ միջուկային համաձայնագրի շուրջ։
Նրա խոսքով, Վաշինգթոնը կարող է հրաժարվել ուրանի հարստացման ամբողջական դադարեցման պայմանից և համաձայնել հարստացմանը սահմանված շրջանակներում։ Նախարարը դա դրական զարգացում է համարել և հավելել, որ կարծում է Թեհրանը կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումներ և խիստ վերահսկման ռեժիմ։
«Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, և ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Անիմաստ է փորձել նրանց ստիպել», - հավելել է Ֆիդանը։
Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն «պնդի բոլոր հարցերը միաժամանակ քննարկել»՝ Իրանի բալիստիկ հրթիռային զինանոցի և տարածաշրջանային զինված խմբերին աջակցությանը վերաբերյալ, «վախենում եմ, որ նույնիսկ միջուկային հարցը առաջ չի գնա… արդյունքը կարող է լինել մեկ այլ պատերազմ տարածաշրջանում»:

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
1515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
14414:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8813:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9912:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8711:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9311:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10011:06