«Միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները պետք է դիտարկել որպես սպառնալիք»․ Շոյգու

Ռուսաստանը ստիպված կլինի ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումն անցնի գործնական փուլ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ինչպես հայտնի է, Հայաստանը սեյսմավտանգ տարածաշրջան է։ Խորհրդային ինժեներների կողմից Հայկական ատոմակայանի կառուցման ժամանակ օգտագործված հիմքի եզակի տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ դիմակայել 1988 թվականի ավերիչ երկրաշարժին, իսկ մեկ էներգաբլոկը մինչ այժմ շարունակում է գործել։ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, մենք, ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները և հենց Հայաստանի ժողովուրդը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այս նոր ռիսկերը»,- ասել է Շոյգուն РИА Новости-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ըստ էության, ստիպված կլինի ելնել այն հանգամանքից, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կանցկացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։
«Հետևաբար, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Ես չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ երկրաշարժի հետևանքով ոչնչացվեցին Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի հենց ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
7014:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
7213:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8512:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8711:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9511:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8410:24