«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև իր իրավասությանը հանձնված դրամական միջոցները պահպանելու գործառույթներ, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով՝ ընդհանուր 568.000 ՀՀ դրամի հափշտակություն։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի հոկտեմբերին իր անձնական կարիքների համար փոստային բաժանմունքի դրամարկղից հափշտակել է 425․589 ՀՀ դրամ կանխիկ գումար և 142․630 ՀՀ դրամին համարժեք կոմերցիոն ապրանքներ։
Փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը ձերբակալվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10110:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
14009:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
177Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
173Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
201Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
200Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
600Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
19017.09.2026, 23:36