«Պահեցողությունը լինում է երեք տեսակի` սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանի գրառումը. «ԱՅՍՕՐ
1-ին օր Մեծ պահքի
Մեծ Պահք
Բուն Բարեկենդանի հաջորդ օրվանից մինչև Ս. Զատիկ ընկած շրջանը կոչվում է Մեծ Պահք, երբ հավատացյալ ժողովուրդը զերծ մնալով մարմնական վայելքներից ու մեղքերից, ժուժկալությամբ ու ապաշխարությամբ նախապատրաստվում է Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին: Կարևոր են նկատվում թե՛ հոգևոր-բարոյական և թե՛ մարմնավոր պահեցողությունը:
Մեծ պահքը եկեղեցական հայրերն անվանել են նաև «Քառասնորդաց»՝ քառասուն օրերի պատճառով: Այս պահքն անվանվում է նաև «Աղուհաց», քանի որ նախկինում Մեծ Պահքի միակ կերակուր են եղել աղն ու հացը:
Հին և Նոր Կտակարաններում քառասնօրյա պահքի մասին բազում վկայություններ կան: Մովսեսը քառասուն օրեր շարունակ պահք պահեց և ապա ստացավ Աստծո օրենքը: Սակայն այս շրջանի հաստատումն առավելաբար կապվում է անապատում Քրիստոսի քառասնօրյա փորձության հետ, որի հետևությամբ և Եկեղեցու հայրերը սահմանեցին այս պահքը:
Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքին թույլատրելի են միայն բուսական ծագում ունեցող կերակուրները: Սրբապահքի ընթացքում հրաժարվում են նաև մարմինը գիրացնող բուսական կերակուրներից: Իսկ ծոմապահության դեպքում հրաժարվում են բոլոր կերակուրներից՝ անգամ հացից և ջրից:
Մեծ Պահքին եկեղեցիներում փակվում են վարագույրները՝ ի հիշատակ այն իրողության, որ մեղսագործությունից հետո Ադամն արտաքսվեց դրախտից և նրա առջև դռները փակվեցին»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12