«Վերջին օրերին բաժանորդների կողմից ստանում ենք մի շարք ահազանգեր». ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է. «Վերջին օրերին ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ.
Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել.
մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:
Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով.
- ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,
- հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության, հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով ???????????_??@???.?? էլեկտրոնային հասցեին, ??????? դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:
Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:
Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
11710:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
30228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
32028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
39727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31127.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24127.10.2026, 09:36