«Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանցված աշխատող»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Հարցե՛ր, որոնք լուծում են պահանջում․․․
ՀՀ-ում կան գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրական 10 ժամ աշխատում են և, ամենակարևորը, վճարում են ՀԱՐԿԵՐ․
Այսպիսով, մեր վարորդներն իրենց աշխատածից նվազագույնը 16,5% վճարում են «Yandex» (իրականում գումարն ավելի շատ է), 1,8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5% պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը իմ գնահատմամբ կազմում են շուրջ 12%:
Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանցված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության Համընդհանուր Ապահովագրության շահառու, այսինքն՝ անվճար բուժօգնություն չեն ստանում։
Հիմա հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից.
Նիկոլ Փաշինյա՛ն, չե՞ք կարծում, որ.
1. Չեք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ՝ արդար չի,
2. Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը,
3. Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության Համընդհանուր Ապահովագրության հիմնադրամից։
Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք տալ բացատրություն՝ վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5%, սրա հովանավորը ո՞վ է․․․
Օնլայն վարորդների իրավունքները պե՛տք է վերականգնվեն և պե՛տք է պաշտպանված լինեն․․․»։

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
54027.08.2026, 23:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
99319.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
106818.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
156413.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
155013.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
158412.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
156112.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
356411.08.2026, 19:22