«Այս անգամ մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ»․ Պեսկով

Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում, ինչպես սպասվում է, կքննարկվեն հիմնական հարցերը, այդ թվում՝ տարածքներին վերաբերող, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ հիմնական հարցերը, որոնք վերաբերում են թե՛ տարածքներին, թե՛ մնացած ամեն ինչին, որոնք, ըստ էության, կապված են մեր ունեցած պահանջների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ Ժնևում կայանալիք բանակցություններին ռուսական պատվիրակության կազմում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց բացի, կլինեն նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Նշենք, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-18-ը:

«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
7014:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
7213:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8512:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
8711:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9511:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8410:24