Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
![]() 859 Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ., 11:30 ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ -Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: -Վահան Սարգսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: -Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից: -Միլենա Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին: -Գոհար Արասխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին: -Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Մարիա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: -Անահիտ Բաղդասարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Արսեն Թումանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Նարեկ Մենդիկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: -Նորայր Այվազյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: -Վազգեն Մկրտչյանը նշանակվել է Վայոց ձորի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Շիրակի մարզի դատախազության դատախազ Թամարա Դավթյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Արտավազդ Ասատրյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Գրիգոր Մանուչարյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Կնյազ Կնյազյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Հենրիկ Անտոնյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Կարոլինա Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին: -Ֆրիդա Այվազյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Տիգրան Բադալյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Հայկ Սարգսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին: -Լոռու մարզի դատախազության դատախազ Ռիմա Ասոյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Գրիգոր Ալեքսանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Նորայր Շահինյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Սամվել Կարապետյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Մերի Երիցյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Տաթևիկ Ավագյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: -Արարատի մարզի դատախազի տեղակալ Հայկազ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: -Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ Վահագն Աղասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Արտաշես Մաիլյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: -Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: -Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է»․ ՔԿ
7411:36
ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 23 հարց
229Երեկ, 17:00
«Այս քայլը ոտնձգություն է Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ»․ Մայր Աթոռ
284Երեկ, 15:54
«Արցախի էջը փակված չէ»․ Աշոտ Դանիելյան
47912.04.2026, 00:18
«Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը չի ուղեկցել վարչապետի շարասյանը». ՔԿ
54611.04.2026, 14:54
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով ապօրինի օտարվել են խոշոր չափերի հողատարածքներ
56609.04.2026, 11:12
«Պրոցեսում ծավալվում են ստորջրյա գործողություններ՝ հրդադար թույլ չտալու նպատակն է»․Հակոբ Բադալյան
57709.04.2026, 10:18
Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)
52408.04.2026, 15:30
