«Ռուսական օպերատորը չի զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»․ Զախարովա

Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, թե երկիրը տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցությունների ձևավորման գործընթացում բախվում է մրցակցային առավելությունների կորստի՝ այն պատճառով, որ երկաթուղու կառավարումն իրականացնում է ռուսական ընկերությունը։
Զախարովայի խոսքով Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Եվ դրան հասնելու համար շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Նա նշել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը 20 տարուց ավելի է, ինչ կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից։
«Այս ընթացքում այն ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև, հնարավոր է Երևանում մոռացել են դրա մասին, զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես արժե հաշվի առնվեն նրանց կողմից, ովքեր ցանկանում են արտահայտվել այս հարցի շուրջ Հայաստանում։ Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք», - նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի 12-ին ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ՝ Երևանի խնդրանքով, որպեսզի Հայաստանը միացվի Թուրքիային և Ադրբեջանին։ «Հենց սա է այն դիրքորոշումը, որին Մոսկվան մտադիր է հավատարիմ մնալ», - նշել է նա։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30