«Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է մեկ ակնթարթում փլուզվել»․ Շոյգու

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, վատ մշակված որոշում է. ստեղծված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել» նման քայլից հետո։ Այս մասին ТАСС-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Չեմ գնահատի այլ երկրների երկաթուղային տնտեսության կառավարման կարողությունները, բայց կարող եմ վստահորեն ասել, որդժվար թե, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն երկար ժամանակ արդյունավետորեն գործում է Հայաստանում՝ ոչ ամենահեշտ պայմաններում», - նշել է Շոյգուն։
«Վերջերս ես մեկնաբանել էի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային թեմատիկայով համագործակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, արդյո՞ք նման, դիվանագիտական լեզվով ասած, չմշակված որոշումները չեն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձարկումների, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ անկնթարթում փլուզվել։ Բնականաբար, ոչ մի «բարեկամական երկիր» պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից»։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ռուսաստանին վաճառել հանրապետության երկաթուղիների իր կոնցեսիան մի պետության, որը բարեկամաբար է տրամադրված և՛ Մոսկվայի, և՛ Երևանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ ռուսական կոնցեսիան «որոշակի մրցակցային կորուստներ է» ստեղծում հանրապետության համար։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30