«Ռազմական ներկայացուցիչները առաջընթաց են գրանցել բանակցություններում»․ #CNN

Ժնևում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցություններին մասնակցած ռազմական պաշտոնյաները հասել են «աստիճանական, բայց նշանակալի առաջընթացի»՝ որոշելու, թե ինչպես է աշխատելու հրադադարը, CNN-ին ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
Նա հավելել է, որ քաղաքական բանակցությունները մնացել են «լարված», մինչդեռ ռազմական բանակցությունները պաշտոնյաներին զգուշավոր լավատեսություն են ներշնչել։
CNN-ի հաղորդմամբ՝ ռազմական բանակցությունները նախագահել են ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
Ռազմական բանակցությունների հիմնական նպատակներից մեկը երկու կողմերի միջև համաձայնության հասնելն էր հիմնական պայմանների շուրջ, որոնք կօգտագործվեն քաղաքական բանակցություններում։ Դրանց թվում են հրադադարի գործնական պայմանները և այն, ինչը կհամարվեր դրա խախտում։
Աղբյուրը նշել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, չնայած քաղաքական գործիչները դեռ պետք է վերջնական համաձայնություն տան։
Աղբյուրը հավելել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նախատեսվում է ևս մեկ հանդիպում։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30