«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի

Գրող Դավիթ Մշեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առանց որևէ մեկին նեղացնելու փորձի՝ ուզում եմ անկեղծ մի բան ասել՝ համընդհանուր կարծիքին շատ դեմ։
Թումանյանի ծնունդն էր, նշեցինք շուքով, Գրքի տոնով, հարյուրավոր միջոցառումներով, որն, ինչ խոսք, առաջին հայացքից շատ լավ է։ Ցավոք, Թումանյանին ու մյուս մեծերին մենք մեծ կտորով մոտենում ենք այնպես, ինչպես երևի էն տատիկների մի տեսակը, որ Նոր տարվա սեղանին իր օժիտի խրուստալին է մոտենում։ Հանում, ցուցադրում ու տեղն է դնում։
Իմիտացիա և իմիտացիա, ինչպես բոլոր ոլորտներում. թվալ, երևալ, բայց երբեք չլինել։
Մեկ դարից անցել է արդեն, ինչ չունենք Թումանյան։ Ինչո՞ւ չունենք. շատ պարզ, որովհետև որևէ բան գոյություն չունի, եթե նրա ընկալումը չկա։ Իսկ, որ ամենամեծ կտորով մենք մեր Ամենամեծի ընկալումը չունենք, էդ փաստ է, քանզի եթե ունենայինք՝ էս օրին չէինք լինի։
Ինչևէ, հուսանք՝ կգա մի օր, երբ ձևից բացի, նաև բովանդակության առումով գոնե հինգ տոկոսով կընկալենք ու իրապես կունենանք Թումանյանին։
Էսքան բան»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
140Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76208.09.2026, 23:12