«Ուկրաինան պատրաստ է իրական փոխզիջումների, բայց ոչ անկախության և ինքնիշխանության գնով»․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է իրական փոխզիջումների, բայց ոչ այնպիսի փոխզիջումների, որոնք կլինեն իր անկախության և ինքնիշխանության գնով։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք խոսել փոխզիջումների մասին ԱՄՆ-ի հետ։ Բայց պատրաստ չենք նորից ու նորից վերջնագրեր ստանալ ռուսներից։ Նրանք ագրեսորն են։ Բոլորը դա ընդունել են։ Դա չի փոխվել»,- նշել է նա։
«Հենց այդ պատճառով մեր փոխզիջումն արդեն իսկ այն է, որ մենք ագրեսորի հետ խոսում ենք փոխզիջումների մասին։ «Կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»՝ դա մեծ փոխզիջում է։ Նրանք գրավել են մեր տարածքի գրեթե 20%-ը։ Եվ մենք պատրաստ ենք հիմա խոսել խաղաղության մասին՝ հիմնվելով «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքի վրա։ Սա մեծ փոխզիջում է»,- ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հակառակ կողմի առաջարկը ոչ թե փոխզիջում է, այլ ահաբեկչություն և վերջնագիր։
«Ի՞նչ է Ռուսաստանը մեզ առաջարկում որպես փոխզիջում։ Ինչի՞ են նրանք պատրաստ։ Նրանք ասել են. «Մենք պատրաստ ենք չօկուպացնել ձեր մյուս տարածքները»։ Բայց սա ահաբեկչություն է։ Նույնիսկ այդ բառերը ահաբեկչություն են։ «Ես պատրաստ եմ ձեզ չսպանել՝ տվեք մեզ ամեն ինչ»։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա փոխզիջում չէ։ Սա վերջնագիր է։ Ահա թե ինչու ես ասացի. «Մենք պատրաստ ենք փոխզիջումների, որոնք հարգում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մեր բանակը, մեր ժողովրդին և մեր երեխաներին։ Բայց մենք պատրաստ չենք վերջնագրերի»»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30