«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարող է հանդիպել ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ Ժնևում՝ փետրվարի 26-ին՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա, «որը կարող է բավարարել երկու կողմերին՝ հաշվի առնելով նրանց մտահոգություններն ու շահերը»։ «Ես կարծում եմ, որ երբ մենք կրկին հանդիպենք Ժնևում, հավանաբար այս հինգշաբթի, մենք կկարողանանք մշակել այս տարրերը, պատրաստել լավ տեքստ և արագ համաձայնության գալ», - ասել է Արաքչին, երբ հարցրել են, թե երբ է իր պատասխանը փոխանցելու Ուիթքոֆին:
Իրանի արտաքին գործերի նախարարը կարծում է, որ Իրանը և ԱՄՆ-ն կկարողանան համաձայնության գալ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական ճանապարհով։ Եթե Միացյալ Նահանգները փորձի հարձակվել հանրապետության վրա, Իրանն ստիպված կլինի հարվածելու Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, հայտարարել է Աբբաս Արաղչին։
Փետրվարի 17-ին ավարտվեց Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երկրորդ փուլը։ Սպիտակ տունը հայտարարեց, որ որոշ հարցերի շուրջ դեռևս տարաձայնություններ կան։ Դոնալդ Թրամփն Իրանին 10-15 օր ժամանակ տվեց համաձայնության հասնելու համար։ Այսօր Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել է, որ բանակցությունների երրորդ փուլը կկայանա, եթե Իրանի կառավարությունը 48 ժամվա ընթացքում ԱՄՆ-ին ներկայացնի միջուկային համաձայնագրի մանրամասն առաջարկ։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30