Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը` «Էլ Մենչո»-ն

Մեքսիկայում անվտանգության գործողության ժամանակ սպանվել է «Խալիսկոյի Նոր Սերունդ» (CJNG) թմրակարտելի ղեկավար Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որն ավելի հայտնի է՝ որպես «Էլ Մենչո», հաղորդում է Millenio-ն՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, անվտանգության գործողությունը տեղի է ունեցել Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում։
Օսեգերա Սերվանտեսի ղեկավարության ներքո կարտելը դարձել է Մեքսիկայի թմրամիջոցների ապօրինի շրջանառության առաջատար կազմակերպություններից մեկը, որը մասնագիտանում է սինթետիկ թմրանյութերի՝ Միացյալ Նահանգներ մաքսանենգության մեջ, գրում է The New York Times-ը։
Նրա մահը լուրջ հարված է խմբավորմանը և կարող է ներքին իշխանության համար պայքարի պատճառ դառնալ, քանի որ տարբեր խմբավորումներ մրցում են ցանցի վերահսկողության համար։
Էլ Մենչոյի մահվան մասին լուրից հետո առնվազն վեց նահանգում անկարգություններ են սկսվել։ Մեքսիկական լրատվամիջոցները հաղորդում են, որ Խալիսկո նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Բնակչությանը պաշտպանելու համար ակտիվացվել է «կարմիր կոդ», փակվել են ճանապարհները, իսկ տեղական օդանավակայանը ժամանակավորապես փակ է չվերթների համար։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
269Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
284Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
465Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
328Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
412Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
171Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32008.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30008.11.2026, 20:00