«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ հիմա խնդիրն է՝ թույլ չտալ, որ այն լայնամասշտաբ դառնա, ինչն էլ անում է Ուկրաինան։ Այս մասին Զելենսկին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
Զրույցի ընթացքում հաղորդավարը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իր նախագահության տարիներին մտահոգված էր Պուտինի միջուկային սպառնալիքներով և Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկով։ Հարցին, թե արդյոք ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է այս տեսակետը, Զելենսկին պատասխանել է. «Մենք տարբեր տեսակետներ ունենք Երրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Պուտինն այն արդեն սկսել է։ Միակ հարցն այն է, թե որքան տարածքներ կարող է նա գրավել և ինչպես կանգնեցնել նրան»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ այս հարցը հրատապ է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը չպետք է հաղթի, այլև այն պատճառով, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհին պարտադրել կյանքի այլ ձև և փոխել այն կյանքը, որը մարդիկ ընտրել են իրենց համար։

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6112:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
6111:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
6911:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8211:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7910:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8710:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8609:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8209:24