«Առանց ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու, Ուկրաինայի հարցի կարգավորումն անհնար է»․ Զախարովա

Ռուսաստանը ռազմական կամ քաղաքական մեթոդներով հասնելու է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցի լուծմանը. առանց այս խնդրի լուծման՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն անհնար է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Վլադիմիր Զելենսկու՝ ՌԴ-ին ուղղված Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեղադրանքների։ «Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է 1990-ականներին այլ պետությունների կողմից իր միջազգային ճանաչման հիմքերից մեկից՝ չեզոք և արտադաշինքային կարգավիճակից՝ դրանով իսկ խախտելով նաև 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը։ Իսկ դաշինքի կողմից աշխարհաքաղաքական տարածքի ընդլայնումը մինչև մեր սահմանները, ներառյալ Ուկրաինան, դարձել է հակամարտության հիմնական պատճառներից մեկը։ Առանց դրա վերացման, անհնար է նաև դրա կարգավորումը։ Ռուսաստանն այդ խնդրի լուծմանը հասնելու է ռազմական կամ քաղաքական մեթոդներով։ Մենք արդեն տարբեր տարբերակներ ենք առաջարկել»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորուստը ներքին գործընթացների արդյունք է, որն առնչություն չունի Ռուսաստանի և Բուդապեշտի հուշագրով նրա պարտավորությունների հետ։
Նշենք, որ Ուկրաինան ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6112:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
6111:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
6911:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8211:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7910:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8710:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8609:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8209:24