Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։
Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում այս հստակ ուղերձին աջակցող բոլոր 107 անդամ պետություններին։ Մենք վճռականորեն և հետևողականորեն կգործենք՝ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար»,- քվեարկության վերաբերյալ մեկնաբանել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
«Մենք իսկապես պատմական քվեարկություն ունեցանք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևի համար, որը մենք ներկայացրել էինք», – պատասխանեց ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը։
Բանաձևի օգտին քվեարկել է 107 երկիր, դեմ՝ 12-ը, իսկ ձեռնպահ՝ 51-ը, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը և Սուդանը։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
11310:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
29928.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
31728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
39427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31027.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24027.10.2026, 09:36