«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստուգում է Կուբայում ամերիկյան մոտորանավի հետ կապված միջադեպը և կարձագանքի համապատասխան կերպով։
«Մենք ունենք ԱՄՆ կառավարության տարբեր ներկայացուցիչներ, որոնք փորձում են բացահայտել այս պատմության այն տարրերը, որոնք, հնարավոր է, այս պահին մեզ չեն ներկայացվել», — լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի հիմնվի բացառապես կուբայական իշխանությունների տրամադրած տեղեկատվության վրա։ «Երբ մենք ավելի շատ տեղեկություններ հավաքենք, մենք պատրաստ կլինենք համապատասխան ձևով արձագանքել», - ասել է պետքարտուղարը։ Հարցին, թե արդյոք միջադեպը կարող էր կապված լինել ԱՄՆ կառավարության հետ, Ռուբիոն պատասխանել է. «Ոչ»։
«Բավական է ասել, որ նման փոխհրաձգությունները բաց ծովում չափազանց անսովոր երևույթ են։ Դա ամեն օր չի պատահում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելի վաղ Կուբայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրային տարածքներ և կրակ բացել։ Կուբացի սահմանապահների պատասխան կրակի արդյունքում սպանվել է չորս մարդ։ Իսկ The New York Times-ը հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել Է, որ Կուբայի ջրային տարածք մտած նավը կապ չունի ԱՄՆ ռազմածովային ուժերի կամ առափնյա պահպանության հետ:

«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
13011:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
9310:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
9909:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
9909:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
10009:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
22602:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12601:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
14300:36