«Թրամփին ներկայացվել է Իրանի դեմ գործողությունների տարբերակների վերաբերյալ զեկույցը»․ #ABC

Փենթագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել իր զեկույցը Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակների մասին, հաղորդում է ABC-ն՝ հղում կատարելով անանուն աղբյուրին: Քննարկմանը ծանոթ մեկ այլ աղբյուրի խոսքով՝ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։ Զինվորականների հետ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունների օրը:
Աղբյուրների համաձայն, տարբերակների թվում է Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանների և միջուկային օբյեկտների վրա սահմանափակ հարված հասցնելը՝ Թեհրանին ստիպելու կատարել Թրամփի պահանջները։
Դիտարկվում է նաև խոշոր գործողություն, որը նպատակ ունի հարվածել մեծ թվով թիրախների երկար ժամանակահատվածում։
Մեկ այլ տարբերակ է, Իրանին հարվածներ հասցնելու գործում առաջատար դերը Իսրայելին հանձնելը։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երեկ կայացած բանակցություններից հետո հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել: Պատվիրակությունները տեխնիկական խորհրդակցություններ կսկսեն Վիեննայում երկուշաբթի՝ մարտի 2-ին, դրանք կանցկացվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում:

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
3811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
4511:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7011:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8409:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8109:24