«Ռուսաստանը չի հաղթում, իսկ Ուկրաինան չի պարտվում». Զելենսկի

1179
Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ., 14:18
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ի եթերում հայտնել է, որ Ուկրաինան այժմ չի կարող վերադարձնել իր տարածքները, բայց Ռուսաստանն էլ իր հերթին չի կարող հաղթել։ Զրույցի ընթացքում հաղորդավարը նշել է, որ Սպիտակ տունը հաճախ հայտարարություններ է անում այն մասին, որ Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմում, և որ երկիրը ստիպված կլինի տարածքներ զիջել՝ խաղաղության համար։ Հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հաղթել, Զելենսկին նշել է, որ այս փուլում դա կնշանակի մեծ թվով մարդկանց կորուստ։
«Շատ դժվար է խոսել տարածքների մասին։ Դա կհանգեցնի չափազանց շատ մարդկային կորուստների։ Դա իսկապես դժվար է։ Բայց կարևորն այն է, որ Ռուսաստանը նույնպես չի կարող հաղթանակի հասնել մարտի դաշտում, ուստի նրանք չեն հաղթում, իսկ մենք չենք պարտվում»,- ասել է Զելենսկին։

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
3811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
4511:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7011:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8409:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8109:24