«ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանի քաղաքացիներին». Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությունը շանտաժի է ենթարկում երկրի քաղաքացիներին՝ սպառնալով կասեցնել առանց վիզայի ռեժիմը և փաստացի զոհասեղանին դնելով նրանց ազատությունը: Այս մասին հայտնել է News Georgia-ն։
«Այս շանտաժի գլխավոր ուղերձը հետևյալն է. «Վրացի ժողովուրդ, կամ դուք ենթարկվում եք մեր կամքին և անում եք այն, ինչ մենք կասենք՝ մենք ձեզ համար դատավորներ ու դատախազներ կնշանակենք, կստիպենք օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, ինչպես հիմա պահանջում են բոլորից, կընդունենք մեզ ձեռնտու օրենքները, կչեղարկենք նրանք, որոնք մեզ դուր չեն գալիս, կամ էլ դուք ստիպված կլինեք գալ մեր դեսպանատներ՝ վիզա ստանալու համար»։ Ահա թե ինչ մակարդակով են նրանք մտածում վրացի ժողովրդի մասին՝ որ ազատության և վիզայի միջև վրացիները կընտրեն վիզան»,- ասել է Պապուաշվիլին։

«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
3811:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
4511:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7011:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
7710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8409:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
8109:24