ՊՆ պաշտոնյա է կալանավորվել
![]() 659 Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ., 10:24 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։ ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։ Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
165Երեկ, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
190Երեկ, 17:18
«Սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է»․ ՔԿ
319Երեկ, 11:36
ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 23 հարց
28213.04.2026, 17:00
«Այս քայլը ոտնձգություն է Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ»․ Մայր Աթոռ
32113.04.2026, 15:54
«Արցախի էջը փակված չէ»․ Աշոտ Դանիելյան
50212.04.2026, 00:18
«Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը չի ուղեկցել վարչապետի շարասյանը». ՔԿ
56911.04.2026, 14:54
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով ապօրինի օտարվել են խոշոր չափերի հողատարածքներ
58609.04.2026, 11:12
