«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա

Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է։ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել «Ազատության» տրամադրության տակ հայտնված Հայաստանի արտգործնախարարի նամակը, որի համաձայն՝ Երևանը Բրյուսելից «արագ արձագանքման խումբ» է խնդրել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։
«Գիտեք, շատ հետաքրքիր ձևով է նրանց տրամադրության տակ հայտնվել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը: Թե ինչպես են նրանք այն ստացել, անհասկանալի է, բայց կարծում եմ, որ հնարավոր է սա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է: Հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան կոտրել են կամ ինչ-որ կերպ գողացել են այն»,- նշել է նա:
«Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, ԵՄ փորձագետների խորը ներգրավվածությունը նախընտրական շրջանում, ինչպես նաև հնարավոր սահմանադրական հանրաքվեի համատեքստում, քիչ հավանական է, որ ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը։ Ավելի շուտ, դա կունենա հակառակ ազդեցություն։ Մենք, իհարկե, նկատի ենք առել Հայաստանի արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնցում նշվում է, որ ԵՄ-ից հրավիրված փորձագետների աշխատանքը ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,- հավելել է Զախարովան։
Նա նշել է, որ հայկական կողմի համապատասխան հրավերի դեպքում ՌԴ-ն պատրաստ է համանման առաջադրանքներով խումբ ուղարկել Հայաստան։

«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
3510:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
5209:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
5009:24
Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը․ «Ժողովուրդ»
7109:12
«Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը». Հովհաննես Իշխանյան
7309:00
«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
11403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
14402:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
11801:06