ՀԷՑ-ի մասնաճյուղի էլցանցի պետն ու այլ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2006-2025 թվականների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնաճյուղերից մեկի էլեկտրական ցանցի պետի պաշտոնը զբաղեցրած անձը խմբի կազմում, իրեն վերահապահված լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ընկերությանը պատճառել է 1.289.980 ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև ապօրինի անգործության համար ստացել կաշառք:
Մասնավորապես՝ ՀԷՑ պաշտոնատար անձը, նույն մասնաճյուղի էլեկտրական ցանցի աշխատակիցների և քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, 2024 թվականին կազմակերպել է վերջինիս պատկանող շինության ապօրինի էլեկտրամատակարարման ապահովման գործընթացը, այն է՝ քաղաքացու կողմից ՌԴ-ից բերված այլապատկան հաշվառքային սարքը տեղադրել է նրան պատկանող շինության մոտ գտնվող հենասյան վրա, այն ապօրինի միացրել եռաֆազ հոսանքի լարմանը:
Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը չի կազմակերպել քաղաքացու անվամբ համակարգչային բազայում քարտ ձևակերպելու աշխատանքները, ինչի դիմաց պահանջել և իր տեղակալի օժանդակությամբ ստացել է 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Վերը նշված պաշտոնյաների հանցավոր գործողությունների արդյունքում ընկերության համակարգչային բազայում էլեկտրաէներգիայի ծախսը չի մուտքագրվել, էներգոիրացման աշխատանքները չեն հսկվել, ինչի հետևանքով 2025 թվականին քաղաքացին ապօրինի էլեկտրաէներգիա է սպառել:
ՀԷՑ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրա տեղակալին, ՀԷՑ ևս 2 պաշտոնյայի ու կաշառք տված քաղաքացուն:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
11310:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
29928.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
31728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
39427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31027.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24027.10.2026, 09:36