Ցեղասպանության թանգարանի և տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր. «Հրապարակ»
![]() 134 Այսօր, 09:18 «Հրապարակ»-ը գրում է. ««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և աշխատակազմի համար այսօր վճռորոշ օր է լինելու՝ կա՛մ կընդունեն հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանի դիմումը՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ, կա՛մ կոլեկտիվի բարձրացրած աղմուկն ու պայքարն իրենց դերը կխաղան, և կհրաժարվեն որոշումից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարը պարտադրել էր Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ դիմում գրել, ազատվել աշխատանքից՝ սպառնալով, որ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն։ Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել էր այն, թե իբր Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը, ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։ Իրական պատճառը, սակայն, տիկնոջ քիչ թե շատ ազգային գործունեությունն է․ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչն այս իշխանությունների սրտով չէ։ Գրել էինք նաև, որ Գզոյանի ազատման հարցը հատկապես հասունացել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցից և Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո, երբ ավելի ակնառու դարձավ այս իշխանության ապազգային դեմքը, քանի որ ԱՄՆ բարձր պաշտոնյային ՀՀ իշխանություններից որևէ պաշտոնյա չուղեկցեց, Ժաննա Անդրեասյանը ձևական դիմավորեց համալիրի մուտքի մոտ ու անհետացավ։ Թերևս սրանք վախենում են, որ իրենց թուրք բարեկամներին կնեղացնեն, եթե ցեղասպանության փաստը հիշատակեն և իրենց հյուրերին տանեն Ծիծեռնակաբերդ։ ԱՄՆ փոխնախագահին և նրա կնոջն Էդիտա Գզոյանն էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցել ու մանրակրկիտ պատմել ինչպես ցեղասպանության, այնպես էլ Արցախի մասին։ Վերջում էլ Արցախին ու ցեղասպանությանը վերաբերող գրքեր էր նվիրել, ինչից էլ կատաղել էին ապազգային ՔՊ-ականները։ Այդուհանդերձ, անցած շաբաթ տնօրենը հակված է եղել Անդրեասյանի հորդորով դիմում գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է՝ նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան-ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարին։ Մեր տեղեկություններով, այս օրերին իր լիազորությունները վայր է դրել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը՝ սփյուռքահայ հայտնի ցեղասպանագետը։ Կոլեկտիվում մոտ մեկ շաբաթ է՝ աշխատանքը կաթվածահար է, չնայած Գզոյանն աշխատակազմին հորդորել է բնականոն հունով աշխատել, սակայն մեզ ասացին, որ նրա հեռացումը շատերի համար ճակատագրական նշանակություն կունենա՝ տնօրենի քայլին ուրիշ մասնագետներ էլ կհետևեն՝ հասկանալով, որ թանգարանը գոյատևելու հեռանկար չունի, եթե ՔՊ-ն առաջիկայում վերարտադրվի»: Մանրամասները՝ փերթի համարում: |

«Թոշակը խանութի գների հետ չի խոսում». ագարակցի (տեսանյութ)
4210:48
Դիմակավորված իրավապահները մտել են Արմավիրի բանտ
6910:30
Ցեղասպանության թանգարանի և տնօրենի ճակատագիրը կվճռվի այսօր. «Հրապարակ»
12109:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
12408:24
«Ամբաստանյալը մահացած է եղել կալանքի սանկցիայից մի քանի օր առաջ, բայց դա պարզվել է 4 ամիս հետո». Սամսոն Գրիգորյան
21903:06
«Այդքան մարդու գլուխը ուտելուց հետո պեռաշկի, կուկուռուզ ու սուջուխ ուտելը միկրո չափի փոքր ցինիզմ է». Ռուբեն Մխիթարյան
23001:06
ԱՄՆ-ի երեք B-52 Stratofortress ռմբակոծիչ ժամանել է Մեծ Բրիտանիայի ավիաբազա
50800:18
Թրամփը զանգահարել է Պուտինին
445Երեկ, 23:48
