«2025թ․ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից:
Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել է (2024-ին՝ 163), որից 119-ը՝ ռեաբիլիտացնող (2024-ին՝ 67), իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 96), 5 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 4), 35-ը՝ միացվել է (2024-ին՝ 27), 30-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 45), 136-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 145):
Դատարան ուղարկված 78 քրեական վարույթից 5-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության նախապատրաստության, 2-ը՝ սպանության փորձի, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության, 12-ը՝ զենքի, զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված, 6-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 20-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում 62 միջնորդագիր է ներկայացվել»։

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8910:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
12709:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
173Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
169Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
199Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
198Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
589Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
18817.09.2026, 23:36