Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի վրա բացասաբար են ազդում այն հակամարտությունները, որոնցում նա ներգրավված չէ։ Ցանկացած պատճառով մեր օդային տարածքի խախտումը անընդունելի է, և Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց հակազդելու համար»,- ասվում է Թուրքիայի առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։
Իր հերթին Փեզեշքիանը հայտնել է, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները Իրանի տարածքից չեն արձակվել և խոստացել է միջադեպի համապարփակ հետաքննություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կողմից:

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
10403:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12902:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
11201:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13200:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12700:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
19600:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
11000:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
98Երեկ, 23:42