Սթիվեն Սփիլբերգը կրկին աշխարհի ամենահարուստ հայտնին է՝ ըստ Forbes-ի։

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է հայտնի դեմքերի շարքում ամենահարուստը։ Նրա կարողությունը հասել է 7,1 միլիարդ դոլարի, գրում է Forbes-ը։
79-ամյա Սթիվեն Սփիլբերգը համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենահաջողակ ռեժիսորն է։ Սփիլբերգը միլիոնավոր դոլարներ է վաստակել այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Ծնոտները», «Յուրայի ժամանակաշրջանի այգի», «Ինդիանա Ջոնս» և այլն։ Նա նաև DreamWorks Studios-ի համահիմնադիրն է։
Սփիլբերգն առաջին անգամ Forbes-ի ցուցակում հայտնվել է 1994 թվականին և այդ ժամանակվանից ի վեր չի լքել այն։ 2024 թվականի վերջի դրությամբ նրա կարողությունը գնահատվել է 5,3 միլիարդ դոլար։ Ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է «Աստղային պատերազմների» 81-ամյա հեղինակ Ջորջ Լուկասը՝ 5,2 միլիարդ դոլար կարողությամբ։ Եռյակը լրացնում է 63-ամյա բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը՝ 4,3 միլիարդ դոլար կարողությամբ։
Առաջին 20-յակում են նաև Վինսենթ Մաքմահոնը, Օփրա Ուինֆրին, Ջեյ Զին, Թեյլոր Սվիֆթը, Քիմ Քարդաշյանը, Փիթեր Ջեքսոնը, Մեջիք Ջոնսոնը, Թայգեր Վուդսը, Դիք Վուլֆը և այլք։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
6122:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
5922:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34507.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75701.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75101.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75101.11.2026, 19:42