Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյանում Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունենալով թշնամական հարաբերություններ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը կատարելու նպատակով գնացել են այնտեղ:
Հասնելով դեպքի վայր՝ Բ.Ս.-ն նախապես կատարված դերաբաշխման համաձայն, հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու նպատակով մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին, իսկ այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին: Բ.Ս.-ն տեսնելով առաջին հարվածը՝ բռնել է տուժողի պարանոցից, քաշել հետ՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և Ա.Ս.-ին հնարավորություն տալով անխոչընդոտ հարվածել Ս.Զ.-ին, գցել գետնին:
Այնուհետև, Ս.Զ.-ն ցանկանալով խուսափել հարվածներից, վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, իսկ Ա.Ս.-ն գնալով նրա հետևից՝ ևս չորս անգամ դանակով հարվածել է տուժողին և սպանել նրան:
Բացի այդ, եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և 5 փամփուշտը:
Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը):
Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»:

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8910:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
12709:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
173Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
169Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
199Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
198Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
589Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
18817.09.2026, 23:36