«ՌԴ-ի օգնությունից ՀՀ-ի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե դրա կարիքն այլևս չլիներ»․ Զախարովա

Երևանը մերժել է Ռուսաստանի նախաձեռնությունը՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան առաջիններից մեկն էր, որը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, և հավելել է, որ «չգիտես ինչու արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցության համար»: Զախարովայի խոսքով՝ որոշ ապրանքներ և սննդամթերքի փաթեթներ գնվել են անմիջապես Հայաստանից, ինչը, ըստ նրա, լրացուցիչ խթան է հանդիսացել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար։
«Երևանի հրաժարումը հետագա օգնությունից հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք այլևս չլիներ... Եկեք նայենք փաստերին. Հայաստանի քաղաքացիների կողմից նման օգնության դիմումների թիվը միայն աճել է»,- նշել Է Զախարովան։ Ընդ որում, հայկական կողմը որպես հաջորդ խմբաքանակի մատակարարումը չհամաձայնեցնելու հիմք մեջբերել է նախընտրական շրջանում նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը սահմանափակող իրավական նորմերը։ «Չեմ թաքցնի, մենք փորձեցինք պարզաբանել, թե կոնկրետ ինչ էր նկատի առնվում, բայց, ցավոք, հայ պաշտոնյաները դժվարացան բացատրել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- եզրափակել է Զախարովան։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
9803:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12002:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
10901:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12900:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12300:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
18500:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
10400:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
93Երեկ, 23:42