«Մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության համար»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նամակ է հղել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության դեսպան տիկին Դիմա Հադդադին՝ հայտնելով խորին ցավակցություն Իսրայելի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
«Հարգելի տիկին դեսպան, «Ապրելու երկիր» կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լիբանանում վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին:
Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության նկատմամբ՝ հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած աղետալի իրադարձությունները։
Հայ ժողովուրդը լավ հասկանում է խաղաղ բնակչության հանդեպ սպառնալիքների ու ավերածությունների ծանր ազդեցությունը, ուստի ավելի մեծ սրտացավությամբ և մտահոգությամբ ենք մեր համերաշխությունը հայտնում Լիբանանի ժողովրդին և Ձեզ՝ այս դժվար ժամանակաշրջանում։
Հայերն ունեն դարավոր բարեկամական հարաբերություններ Լիբանանի ժողովրդի հետ, և Լիբանանում բնակվող հայ համայնքը տարիներ շարունակ մասնակցել է երկրի հասարակական ու մշակութային կյանքին՝ ամրացնելով երկու ժողովուրդների միջև սերտ կապերը:
Հուսով ենք, որ շուտով անվտանգությունն ու կայունությունը կվերականգնվեն, և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային՝ առանց տագնապի և վախի:
Մեր մտքերն ու զորակցությունները բոլոր նրանց հետ են, ովքեր այս պահին կանգնած են դժվարությունների առաջ»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
10710:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
29428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
31028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
38927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37227.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30327.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30827.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23727.10.2026, 09:36