«ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպասվում, եթե հրաժարվի Հորմուզի նեղուցի հարցում ԱՄՆ-ին օգնել»․ Թրամփ

1438
Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ., 11:31
Հյուսիսատլանտյան դաշինքին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե անդամ պետությունները չօգնեն Միացյալ Նահանգներին՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Financial Times-ին տված հարցազրույցում։
«Եթե [Հորմուզի նեղուցում ջանքերին միանալու կոչին] արձագանք չլինի, կամ եթե այն բացասական լինի, ապա կարծում եմ, որ դա շատ բացասական ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի ապագայի վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ հետաքրքրված է ցանկացած տեսակի օգնությամբ, այդ թվում՝ տարածաշրջան ականազերծող սարքեր ուղարկելով։ Թրամփը նաև ակնարկել է, որ եվրոպական երկրների հատուկ նշանակության ուժերը կարող են օգտագործվել Պարսից ծոցում անօդաչու սարքեր շահագործող կամ ականներ տեղադրող իրանական ուժերին վերացնելու համար։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
9803:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
12002:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
10901:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12900:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
12300:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
18500:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
10400:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
93Երեկ, 23:42