«Իրանի «հաղթանակները» արհեստական բանականության միջոցով ստեղծված հաղթանակներն են»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին արհեստական բանականություն և վերահսկվող լրատվամիջոցներ օգտագործելու մեջ՝ պատերազմի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար՝ հերքելով ամերիկյան ինքնաթիռների և ռազմածովային նավերի խոցման մասին հաղորդագրությունները։ Այս մասին Թրամփը գրել է TruthSocial-ի իր էջում։
«Ամերիկյան լցավորող հինգ ինքնաթիռները, որոնք, ըստ The Wall Street Journal-ի և այլ լրատվամիջոցների կեղծ հաղորդագրությունների, խոցվել և լուրջ վնասվել են, ծառայության մեջ են, բացառությամբ մեկի, որը շուտով կրկին կբարձրանա երկինք։ Շենքերն ու նավերը, որոնք իբրև այրվում են, իրականում չեն այրվում. դրանք արհեստական բանականության կողմից ստեղծված կեղծ լուրեր են։ Իրանը ցույց է տալիս, թե ինչպես է մեր ավիակիր «Աբրահամ Լինքոլնը»՝ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր նավերից մեկը, այրվում օվկիանոսում։ Այն ոչ միայն չէր այրվում, այլև նույնիսկ հարված չէր ստացել։ Իրականում Իրանը պարտության հետևից պարտություն է կրում, և նրա միակ «հաղթանակները» արհեստական բանականության միջոցով ստեղծված հաղթանակներն են»,- գրել է նա։

«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
1409:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
19602:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
11501:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
13200:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
13700:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
119Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
240Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
110Երեկ, 22:54