Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանի և Ադրբեջանի միջև գործում է «միակողմանի խաղաղության» պայմանագիրը»․ Արեգ Սավգուլյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև գործում է «միակողմանի խաղաղության» պայմանագիրը»․ Արեգ Սավգուլյան
110
Այսօր, 17:12

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չհրապարակված, բայց փաստացի գործող «Խաղաղության պայմանագիրը»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն գործում է «միակողմանի խաղաղության» պայմանագիրը, որը գործելու է մինչև հունիսի 15-ը՝ կախված Հայաստանի հետընտրական իրավիճակից։ Ադրբեջանի նախագահի վերջին ասուլիսը փակագծեր բացեց և մեզ համար պարզ դարձավ ողջ ներկապնակը տնային առաջադրանքների հոլովույթում և դրանից դուրս։
Միակողմանի խաղաղության պայմանագրի հիմնական հոդվածներ՝
1. Արացախի ռազմաքաղաքական էլիտայի ձերբակակում՝ որպես պատերազմի հանցագործների և ահաբեկիչների, և քրեական պատասխանատվության ենթարկում Ադրբեջանի օրենսդրության համաձայն։
2. Ղարաբաղի հայաթափում մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Հայաստանի կողմից աջակցություն, որպեսզի ընդունի վտարանդիներին և ապահովի անհրաժեշտ կենսապայմաններ։
3. Սահմանազատման ոչ պաշտոնական հանձնաժողովի ձևավորում, որը Հայաստան-Ադրբեջան սահմանային չեզոք տարածքներում և ներառյալ ՀՀ սուվերեն հատվածում՝ ելնելով աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից, կապահովի ադրբեջանական զինուժի անարգել դիրքավորումն ու հենակետերի կառուցումն ու ինժեներական կահավորումը։
4. Հայաստանի նկատմամբ եվրոպական արբիտրաժային դատարան 150 միլիարդ դոլարի հայցի ներկայացում՝ Արցախում և հարակից ադրբեջանական այլ սուվերեն տարածքներում բնապահպանական վնաս հասցնելու համար՝ ներառյալ հանքերի կամայական շահագործում, անտառահատում և այլն։
5. Հայ առաքելական եկեղեցու ապաքաղաքականացում և կաթողիկոսի հեռացում, եկեղեցու վերածում կրոնական հարցերով պետական դեպարտամենտի ՀՀ վարչապետի աշխատակազմում և վերջինիս ենթակայության տակ։ Ապահովել Հայաստանում մնացած կրոնական համայնքների՝ այդ թվում Հայաստանում իսլամի ազատ տարածման իրավունքը։
6. Սյունիքի մարզի օդային տարածքի անարգել օգտագործում ադրբեջանական ռազմական և քաղաքացիական ավիացիայի համար՝ հիմք ընդունելով միջազգային ավիացիոն իրավունքի դրույթները։
7. ՀՀ սահմանադրության փոփոխություն և խմբագրում։ Անկախության հռչակագրի վերացում և հոդված 20-ի փոփոխություն, ՀՀ-ում «Պետական լեզուն հայերենն է և ադրբեջաներենը»։ ՀԱԵ-ի մասով սահմանել, որ այն այլևս չի հանդիսանում բացառիկ կրոնական կառույց և օգտվում առավելապաշտական դիրքից։
8. ՀՀ-ից 1988 թվականից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցի 300.000 փախստականների վերադարձ։ ՀՀ քաղաքացիության տրամադրում շտապեցված կարգով։ Նրանց գույքային իրավուքնների վերականգնում և կացարանով ապահովում, մզկիթների կառուցում և անհրաժեշտ կոմունկկացիաների ստեղծում (դպրոցներ, մշակութային կենտրոններ):
9. 300 հազար ադրբեջանցի փախստականներին արգացված կարգով տրամադրել ՀՀ քաղաքացիություն։ Եվ վերականգնել նրանց գույքային իրավնքները։ Զանգեզուրի միջանցքում և ադրբեջանաշատ համայնքներում Ադրբեջանի քաղաքացիների անվտանգության ապահովման և կարգուկանոնի հաստատման նպատակով տեղում ձևավորել ադրբեջանական ներքին գվարդիա։
10. Հայկական զինուժը պետք է կրճատվի 25%-ով։ Պետք է կրճատվեմ նաև ռազմական կարիքների մասով ծախսերը։ Հայաստանի և Ադրբեջանի հոսանքի, գազի և խմելու ջրի կոմունիկացիաները պետք է սինխրոնիզացվեն։ Սևանա լիճը և Սյունիքի մարզի բնական պաշարները պետք է օգտագործվեն համատեղ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական պայմանագիրը կկնքվի 2026 թվականի սեպտեմբերի 21-ին, 3-րդ հանրապետության անկախության հռչակման և 4-րդ հանրապետության կամ «Թուրանական կովկասյան վիլայեթի» ձևավորման օրը, եթե գալիք համապետականին ՔՊ-ն հաղթի։
Հ.Գ. ՀՀ իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայություններն այս ամենը տեսնո՞ւմ են, թե՞ ո՛չ, այս է խնդիրը»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան