«ԱՄՆ-ն կոչնչացնի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ եթե Իրանը կրկին հարվածի Կատարին, ԱՄՆ-ն կոչնչացնի «Հարավային Փարս» հաքավայրն այնպիսի ուժով, որն Իրանը երբեք չի տեսել։
«Իսրայելն այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր հանքավայրի՝ «Հարավային Փարսի» վրա, եթե Իրանը չընդունի անխոհեմ որոշում՝ հարձակվելու շատ անմեղ կողմի՝ այս դեպքում՝ Կատարի վրա։ Այդ դեպքում Միացյալ Նահանգները, Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի «Հարավային Փարսի» գազի հանքավայրն ամբողջությամբ այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել կամ զգացել», - գրել է Թրամփը TruthSocial-ում։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը հարվածել էր «Հարավային Փարս» գազի հանքավայրին։ Ավելի ուշ Իրանը հարվածներ է հասցրել իր Պարսից ծոցի հարևանների էներգետիկ օբյեկտներին՝ այդ թվում Կատարի Ռաս Լաֆանի հեղուկացված բնական գազի արտադրական օբյեկտին։

«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան
7102:06
«Զոհաբերվող գառին էլ են սիրում, գառն էլ սիրում է իրեն զոհաբերողին». Արման Աբովյան
8001:12
«Սա աշխարհաքաղաքական ու ներազգային փորձարկման վտանգավոր ծրագիր է»․ Դավիթ Անանյան
128Երեկ, 17:36
«Դուք ճիշտ չեք հասկանում Նարեկին․ մենք խանգարելու ենք միջանցքին»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
138Երեկ, 17:30
«Բոլոր 3-ին էլ չեն ընտրե՞լ․ ՔՊ-ն ուժ է ցույց տալիս, չնայած ուժ չունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
118Երեկ, 17:24
««Որևէ առնչություն չունեմ ապօրինությունների հետ, փորձում եք «թալանչու» պիտակ կպցնել»․ Արմեն Աշոտյան
116Երեկ, 17:18
«Ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր 3 թեկնածուներին չեք քվեարկելու»․ հարց՝ Վոլոդյա Հակոբյանին (տեսանյութ)
99Երեկ, 17:12
«Ինչո՞ւ էիք ուզում չմասնակցել նիստերին»․ հարց՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
92Երեկ, 17:06