«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների նկատմամբ նրա դիրքորոշման համար։
«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ նրանք պայթեցրին Թեհրանի վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցության։ Նրա ներկայիս «մտահոգությունը» չհաջորդեց Իսրայելի կողմից մեր գազային օբյեկտների վրա հարձակմանը։ Այն հաջորդեց մեր պատասխանին, ինչը ցավալի է», - գրել է Արաղչին X-ում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի կողմից Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված հարվածներից հետո խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ «Մեր ընդհանուր շահերից է բխում անհապաղ մորատորիում սահմանել քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների դեմ հարվածների նկատմամբ», -X-ի իր էջում գրել է Մակրոնը։

«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
9103:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
11402:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
10501:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12400:48
«ԹՐԻՓՓ-ն այսօրվա մեր հնարավորությունների պայմաններում չարյաց փոքրագույնն է»․ Թաթուլ Հակոբյան
11800:30
Ռուբիոն կայցելի Փարիզ՝ մասնակցելու G7-ի արտգործնախարարների հանդիպմանը
17800:19
«Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս»․ Պեդրո Զարոկյան
10000:00
«Արցախի հարցը հայ ժողովրդի հավաքական պատասխանատվության և ազգային օրակարգի հարցն է»․ Նժդեհ Իսկանդարյան
91Երեկ, 23:42