Տնտեսավարող տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնում է․ ««Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար.
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը «Սպառողի օգնական» հարթակի միջոցով մի շարք քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների հիման վրա վարույթ էր հարուցել ԱՁ Տիգրան Թևոսյանի նկատմամբ։
Հարուցված վարույթի քննության արդյունքում պարզվել է, որ վերջինս իրեն պատկանող «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ինչպես նաև «Tevosyans Perfume» առևտրի օբյեկտում հանրահայտ ապրանքային նշանների ներքո ներկայացվող օծանելիքներ է իրացրել այն դեպքում, երբ դրանք օրիգինալ արտադրանք չեն հանդիսացել։
Ընդ որում, «L'Arôme.am», «Tevosyans Perfume» ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում առկա է եղել «Բացառապես օրիգինալ տեսականի» գրառումը։
Հանձնաժողովը տնտեսավարողի վարքագիծը որակել է անարդար առևտրային գործելակերպի դրսևորմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ և տուգանք է կիրառել վերջինիս նկատմամբ։
Հանձնարարվել է անհապաղ դադարեցնել ոչ օրիգինալ օծանելիքների իրացումը»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
10710:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
29428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
31028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
38927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37227.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30327.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30827.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23727.10.2026, 09:36