Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը. Yeşiligdir

Թուրքական Yeşiligdir լրատվամիջոցը հրապարակել է «Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը» վերտառությամբ հոդված։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, և չնայած երկու երկրներն էլ պատրաստել են իրենց մաքսային շենքերը բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։
Ըստ կայքի՝ թեև տեղի պաշտոնյաներրը հստակ տեղեկատվություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նշվել է, որ որոշումը կկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը։ Ըստ տեղեկությունների՝ Ալիջան սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։
Նշվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ սահմանային անցակետը բացվի հնարավորինս շուտ։
Ըստ աղբյուրի՝ Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում և կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Բացի այդ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, հատկապես էներգետիկայի, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում, արդեն իրականացվել են համագործակցություններ։ Այս բոլոր զարգացումների լույսի ներքո, ըստ կայքի՝ անհրաժեշտ է անցյալը թողնել ետևում և միևնույն աշխարհագրությունը կիսող հասարակությունների կողմից որդեգրել ավելի կառուցողական և խաղաղ դիրքորոշում, մեջբերում է «Էրմենիհաբեր»-ը։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
10410:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
29228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
30828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
38727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30227.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30727.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23627.10.2026, 09:36