Կոլումբիայում կործանվել է ռազմական ինքնաթիռ, որում, հնարավոր է, մինչև 125 զինվորական կար

Կոլումբիայի ռազմաօդային ուժերի «Հերկուլես» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է երկրի հարավում՝ թռիչքից կարճ ժամանակ անց։ Պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ինքնաթիռում կարող է լինել մինչև 125 մարդ։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Պուերտո Լեգուիզամո քաղաքից՝ Պուտումայո դեպարտամենտում, և տեղափոխում էր զինվորական անձնակազմ։ Նա նշել է, որ զոհերի ճշգրիտ թիվը և վթարի պատճառը դեռևս պարզված չեն։ Զինվորական ստորաբաժանումներն արդեն աշխատում են դեպքի վայրում։ Caracol հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի նախնական պատճառը կարող է լինել թռիչքից հետո մանևրելու դժվարությունները։ Ինքնաթիռը չի կարողացել հասնել անհրաժեշտ բարձրությանը։ Հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի 11 անդամ և 27-րդ բրիգադի 114 զինվոր, որոնք մասնակցում էին տարածաշրջանում ռոտացիային, սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
246Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
260Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
433Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
306Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
389Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
166Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31508.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29608.11.2026, 20:00