«Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև այս օրերին շփում չի եղել»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։
Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Թվում է, թե Իսրայելում տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության
շեշտադրումներ։
Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ։
Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում»։

«Խաղաղության խորհուրդը համաձայնության է եկել ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափման հարցում»․ Թրամփ
8009:06
Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»
6109:00
«Քարոզչական նպատակներով առաջ են տանում մի տգիտություն». Հակոբ Բադալյան
13903:06
«Քաղաքական միտքը ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին». Արտակ Զաքարյան
217Երեկ, 19:18
«Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործով առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին»․ Արա Զոհրաբյան
251Երեկ, 17:24
«Այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը և ՍԴ-ում մեր ներկայացրած փաստարկներին»․ Լիպարիտ Դրմեյան
251Երեկ, 17:18
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց մեկ ամսով (տեսանյութ)
209Երեկ, 17:06
Պակիստանը հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման մասին
388Երեկ, 16:24